Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

Հաշմանդամ երեխաների 65 տոկոսը աղքատության մեջ է

Հաշմանդամ երեխաների 65 տոկոսը աղքատության մեջ է

Հայաստանում հաշմանդամություն ունեցող երեխաներն 8000-ն են, որոնք կազմում են երկրի մանկական բնակչության 1 տոկոսը, սակայն միջազգային ակնկալելի ցուցանիշը 2.5 տոկոսն է. ենթադրվում է, որ 12. 000 երեխա վկայագրված չէ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հաղորդեց ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Հենրիտ Արենսը` կարևորելով բնակչության շրջանում իրազեկման աստիճանը:

 

Բանախոսը նաև շեշտեց, որ Հայաստանում հաշմանդամ երեխաները մեկուսացված են, ունեն կրթության, ներառման, ընտանեկան խնամքի խնդիրներ. hաշմանդամություն ունեցող երեխաների 65 տոկոսը ապրում է աղքատության մեջ, hաշմանդամություն ունեցող հինգ երեխաներից մեկը դպրոց չի հաճախում: Դպրոց չհաճախելու տոկոսը ավելի բարձր է գյուղական վայրերում:

 

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ջեմմա Բաղդասարյանը իր հերթին նշեց, որ պակասել են հատուկ դպրոցների թիվը, իսկ համայնքային խնամքի կենտորնները ձևավորվում են:

 

Փոխնախարարը նշեց, որ կան հաշմանդամ երեխաներ, որոնք դպրոց չեն հաճախում, այժմ երեխաների անունները հայտնի են և աշխատանքներ են ընթանում այդ երեխաներին ներառելու կրթության համակարգում:

 

Ջ. Բաղդասարյանը հաղորդեց, որ հաշմանդամների կենսաթոշակը կազմում 18.200դրամ, երեխային խնամող ծնողի համար տասը տարին համարվում է աշխատանքային ստաժ, մինչև տասնութ տարեկան հաշմանդամ երեխաները ստանում են անվճար բուժօգնություն, դեղորայք:

Սկզբնաղբյուր. aysor.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ